Ազգը վտանգված է, որովհետև վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները
10.12.2019 | 02:41
Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանն օրերս միացավ Ընտանիքի պաշտպանության համաշխարհային շարժմանը։ Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մեկնարկած հանրահավաք-երթը, սակայն, հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, իր կարգախոսներով` «Հանուն հավատի, հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի», «Պաշտպանենք ազգը, հավատը, հայրենիքը, ընտանիքը», ինչպես նաև արծարծած խնդիրներով շատ ավելի ընդգրկուն էր, քան զուտ ընտանիքի պաշտպանության անհրաժեշտությունն ընդգծելը: Նպատակը ևս մեկ անգամ ազդարարելն էր մեր ազգի դեմ իրականացվող արժեհամակարգային պատերազմին դիմակայելու պատրաստակամության մասին, համապատասխան ուղերձների հղումը` համապատասխան հասցեատերերին:
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի և մտահոգ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ավանդական ընտանիքի պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթից առաջ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր օրհնությունն էր տվել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար տեր Միքայել քահանա Նուրիջանյանին, որն էլ օրհնությունը փոխանցեց երթի մասնակիցներին:
Ինչպես տողերիս հեղինակի հետ զրույցում նշեց «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, իշխանությունները փորձում են Ստամբուլյան կոնվենցիայի նորմերը ամրագրել այլ օրենքների միջոցով, օրինակ, այս տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի մի կոնվենցիայի, որը, ըստ էության, մանկապիղծների պաշտպանության կոնվենցիա է, արտաքին ուժերի ու նրանց հայաստանյան խամաճիկների կողմից մեր երկրի դեմ արժեհամակարգային ագրեսիա և ինտերվենցիա է իրականացվում, սա պատերազմ է, և պատասխանը համարժեք է լինելու։
«Սա միջազգային ակցիա է, նպատակն ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունն է, բայց մեր դեպքում ոչ միայն դա,- ասաց Հայկ Այվազյանը:- Մեր դեպքում նպատակն ընտանիքի ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական պաշտպանությունն է, այսինքն` պետական ինստիտուտների կազմաքանդումը, որը հիմա է տեղի ունենում, թուլացնում է նաև մեր պաշտպանունակությունն արտաքին ագրեսիայի դեպքում և արտաքին սպառնալիքների դիմաց, և դա ևս սպառնալիք է հանդիսանում մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Հետևաբար սա ակցիա է` բարձրաձայնելու այն սպառնալիքների մասին, որոնք կան մեր ժողովրդի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր անվտանգության նկատմամբ: Եվրոպական երկրները թշնամիներով շրջապատված չեն, ինչպես Հայաստանը, և չունեն ֆիզիկական անվտանգության այն խնդիրները, ինչ մենք»:
Ըստ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատարի, բոլոր դեպքերում, մենք, իբրև քրիստոնյաներ, պետք է կարողանանք Աստվածաշնչով ապրել իբրև քրիստոնյա, պահպանելով թե՛ մեր հավատը, թե՛ մեր ընտանիքը, թե՛ մեր մնացած բոլոր արժեքները:
«Մենք միշտ խնդիրներ ունեցել ենք ընտանիքի պահպանման, արժեքների պահպանման հետ կապված, և մենք առավելաբար, որպես քրիստոնյա, պետք է կարողանանք մեր ընտանիքներն Աստվածաշնչի լույսի ներքո տեսնել` որպես Քրիստոս և եկեղեցի հարաբերություն, ինչպես Պողոս առաքյալն է իր եփեսացիներին ուղղված նամակում ասում` ամուսինը խորհրդանիշն է Քրիստոսի, կինը խորհրդանիշն է եկեղեցու,- միջոցառման առնչությամբ մեր հարցին ի պատասխան ասաց տեր Միքայել քահանա Նուրիջանյանը:- Այսինքն` սիրո և հնազանդության մեջ պետք է տեսնենք մեր ընտանիքների ներկայությունը, գործունեությունը, և կարողանանք Աստվածաշնչի լույսի ներքո պահպանել նաև այդ արժեհամակարգը:
Պետք է հստակ գիտակցենք, որ թե՛ ազգի, թե՛ եկեղեցու, թե՛ հայրենիքի հիմքն ընտանիքն է, ընտանիքը եթե ունի ամուր հիմքեր, եթե ունի հավատքի, սիրո, խոնարհության, հանդուրժողականության վրա հաստատված հիմքեր, ուրեմն կկարողանանք ունենալ թե՛ հզոր հայրենիք, թե՛ հզոր եկեղեցի, թե՛ հզոր ազգ: ՈՒրեմն մշտապես կարողանանք մեր հզորությունը պահպանել ընտանիքից սկսելով»:
Միջոցառման մասնակիցները Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մեկնարկած երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ, ՀՀ կառավարության, ապա նաև արտաքին գործերի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների շենքերի մոտ իրենց ասելիքն ասացին, այնուհետև իրենց կարգախոսները հնչեցրին և հայտարարություններով հանդես եկան «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դիմաց, որտեղ գտնվում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը: ՀՀ կառավարության շենքի մոտ հանդես գալով հայտարարությամբ, Հայկ Այվազյանն ասաց. «Ազգը վտանգնված է, որովհետև վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները, որոնք զավթվել են թշնամու գործակալական ցանցի կողմից, ի դեմս Սորոսի հիմնադրամի, որն ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն իրականացնում է պետական ինստիտուտների ավեր, որպեսզի այդ ինստիտուտները մեր երկրի համար վճռորոշ պահին ի վիճակի չլինեն դիմակայելու արտաքին ագրեսիային:
Հավատը վտանգված է, որովհետև 2018-ի մայիսից ի վեր, աննախադեպ հարձակումների է ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցին, իսկ այս տարի սկիզբ դրվեց ՀԱԵ-ի դեմ գործընթացի երկրորդ փուլին, որին միացավ Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման ներքո գտնվող BBC լրատվամիջոցը։
Հայրենիքը վտանգված է, որովհետև վտանգված է նրա մաս կազմող Արցախը։ Արցախի հարցում շուրջ 20 տարի ստատուս-քվոն պահպանած մեր երկու հայկական հանրապետություններն այսօր հայտնվել են մեր հայրենիքի մաս կազմող Արցախի կորստի առջև։
Ընտանիքը վտանգված է, որովհետև թշնամու գործակալներն իշխանության մեջ փորձում են անցկացնել ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանն ուղղված օրենքներ։
Վերոգրյալ սպառնալիքներից ելնելով, արձանագրենք հետևյալը.
1. Ցանկացած հեղափոխություն կործանարար է և չարիք է ազգի համար, անկախ այդ հեղափոխության անվանումից, անկախ այն հայտարարող ուժից և անկախ թվացյալ բարի նպատակներից։ Ցանկացած հեղափոխություն մանիպուլյացիա է, իսկ ժողովուրդը այդ գործընթացում միշտ խաբված է։
Երկրի համար պատերազմական կամ օկուպացիայի իրավիճակում միակ գործընթացը, որտեղ ժողովուրդը խաբված չէ և ունի իրական գիտակցված մասնակցություն, ազգային-ազատագրական պայքարն է։
Իսկ խաղաղ պայմանների համար պետք է սահմանադրորեն ամրագրվի գերակա կարգավիճակ ունեցող միասնական պետական գաղափարախոսություն, որով կսահմանվեն մեր երկրի զարգացման ուղղությունն ու նպատակները։
2. Դարերով մեր ազգային ինքնությունը պաշտպանած, ազգային-ազատագրական պատերազմներում մեր ժողովրդին ոգեշնչած, երբեմն պետական ինստիտուտների դերն իր վրա վերցրած Հայ Առաքելական եկեղեցին չի կարող անջատ լինել պետությունից և պետության կողմից պետք է հատուկ պաշտպանության ներքո գտնվի։ Ով պնդում է հակառակը, անելիք չունի ՀՀ պետական կառավարման համակարգում և դուռը թող դրսից ծածկի։
3. Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց և Ադրբեջանում հայերի կոտորածից 29 տարի անց ևս մեկ անգամ փաստենք, որ թուրքը վայրագ թշնամի է, իսկ Արցախում ադրբեջանական դրոշը տեսնել ցանկացող հայատյաց Մեհրիբան Ալիևան և իր նմանները Արցախում կարող են լինել միայն ռազմագերու կարգավիճակով։
4. Միասեռականությունը պղծություն է, և այդ քարոզը երեխաների շրջանում իրականացնելը մանկապղծություն է։ Հետևաբար այդ քարոզն իրականացնողներն ու դրա պաշտպանները մանկապիղծներ են»։
«Հարգելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,- դիմելով ներկաներին` Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի մոտ ասաց Հայկ Այվազյանը:- Ազգային-հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի երկու հենասյուների՝ Հայ Առաքելական եկեղեցու և ավանդական ընտանիքի ոչնչացմանն ուղղված բացահայտ կամ թաքուն կերպով իրականացվող քարոզչական-իրավական գործընթացները մտել են ավարտական փուլ։
Մարդկանց իրավահավասարության և ազատության կեղծ շղարշի ներքո իրականացվում են մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանն ուղղված գործընթացներ, մշակվում և ընդունվում են ընտանիքի ինստիտուտի դեմ ուղղված միջազգային պայմանագրեր, օրենքներ և այլ իրավական ակտեր։
Տարբեր այլասերումների և միասեռականություն կոչվող պղծության պաշտպանությամբ և բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս Հայաստանում հավատարմագրված արևմտյան մի շարք երկրների դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ, Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
2018 թվականի մայիս ամսից ի վեր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների ու Վեհափառ հայրապետի դեմ մի խումբ մարդկանց և կարգալույծ հոգևորականների կողմից իրականացված քարոզչական և անձնական ոտնձգությունները տեղավորվում են հանրային կյանքում Հայ Առաքելական եկեղեցու դերակատարության բարձրացման առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարության հնչեցրած մտահոգության տրամաբանության մեջ:
Առայսօր Արևմուտքի ջանքերը Հայաստանում ավանդական ընտանեկան ընկալումների ու քրիստոնեական բարոյականության նենգափոխման, այլասերումների օրինականացման, դրանց՝ որպես նորմ, ամրագրման գործում որոշակի չափով չեզոքացվել են առկա դիմադրության շնորհիվ: Սակայն այսօրվա նոր իրողությունների առկայության պայմաններում դա այլևս բավարար չէ:
Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները, արձանագրում ենք, որ տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են՝ ուղղված ավանդական ընտանիքի, հայ մարդու ազգային ինքնության և բարոյականության, Հայ Առաքելական եկեղեցու, դրա հոգևոր սպասավորների, քրիստոնյաների, քրիստոնեական արժեհամակարգի դեմ:
Սա մեզ պարտադրված կենաց-մահու պատերազմ է: Մենք հստակ գիտակցում ենք, որ այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար Հայրենական է, նոր Ավարայր: ՈՒստի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության՝ պաշտպանելու մեր Հայրենիքն ու Եկեղեցին, հավատն ու ընտանիքը, արժեքները, մեր ինքնությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, բարոյականությունը, արժանապատվությունն ու պատիվը:
Եվ մենք հավատում ենք, որ մեզ պարտադրված այս պատերազմում իրական ազգանվեր ուժերի միաբանությամբ, մեր Տեր Աստծո առաջնորդությամբ, օգնությամբ ու զորությամբ մենք հաղթելու ենք»:
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը նույնպես այն կարծիքին է, որ հայ ավանդական ընտանիքը միշտ էլ կարիք ունեցել է պաշտպանության, և այսօր եթե նման մոդելով հայ ընտանիքը հասել է մեզ, շնորհիվ նրա է, որ մեր նախնիները լավ գիտակցելով, թե հայ ավանդական ընտանիքը որքան կարևոր է ազգի հարատևությունն ապահովելու համար, ամեն գնով պաշտպանել են մեր ընտանիքների ավանդական մոդելը:
«Այսօր ավելի շատ է վտանգված հայ ավանդական ընտանիքը, որովհետև 2018 թվականի հեղափոխությունից հետո գլոբալիստները և հեղափոխության մասնակիցներից ԼԳԲՏ համայնքը հայտ ներկայացրին, թե քանի որ իրենք փայ ունեն կատարվածում, հետևաբար և դրա արդյունքում նույնպես պետք է իրենց մասնաբաժինը և արտոնությունն ունենան ընդհանուր քաղաքացիների համեմատ,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանը:- Ավելին` նրանք պահանջում են, որ իրենց այդ առավելությունն ամրագրվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, մի շարք օրենքների ընդունմամբ: Այս փաստից, ինչպես նաև այլ իրողություններից ելնելով, մենք զգում ենք, որ հայ ավանդական ընտանիքի մոդելն այսօր հարվածի տակ է»:
Վերոնշյալ հանրահավաք-երթը որքան էլ իր անհրաժեշտությամբ, նպատակադրմամբ, բարձրացրած հարցերով կարևոր, խոշոր մի թերություն ուներ` սակավամարդ էր: Պատճառը կազմակերպչական թերացումն էր, բայց առավելապես մարդկանց անտարբերությունը: Մարդիկ մեր օրերում դարձել են անտարբեր, ինչը, ըստ քրիստոնեության, մեծագույն մեղք է: Ավելորդ չեմ համարում մեջբերել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ս. թ. դեկտեմբերի 1-ին հավատավոր հոտին ուղղված տեր Զենոն քահանա Բարսեղյանի զորավոր քարոզից մի հատված.
«Մենք, արդյոք, օրինակ ծառայո՞ւմ ենք իրենց մեր գործնական հավատով… Մենք, արդյոք, պայքարում և մաքառո՞ւմ ենք մեր հավատքի համար, թե միայն խոսում ենք, երբ որ կոչ է լինում ոտքի կանգնելու:
Այս վերջերս, եթե չեմ սխալվում, այդ համասեռամոլների հետ կապված մի քանի անգամ հավաք էր, քանի՞ հոգի մասնակցեց այդ հավաքներին… Մի՞թե Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հավատացյալները 1ՕՕ հոգի են, կամ 2ՕՕ հոգի են, կամ 1000 հոգի են: Մենք շատ ենք և մենք զորավոր ենք, բայց մենք առավել սիրում ենք խոսել, քան թե գործել: Մեղադրել որևէ մեկին պետք չէ, ամեն մեկը իր գործն ունի անելու, մենք չենք որոշում իրենց իրավունքը կամ մեր իրավունքը, նրանք ունեն իրենց անելիքը անելու, մենք ունենք մեր անելիքը անելու: Մեր ցանկությամբ ոչ մի բան չի փոխվի, բայց մեր հավատքով բխած արարքով և գործնական հավատքով ամեն բան պիտի փոխվի»:
Ինչպես նշեց Զենոն քահանա Բարսեղյանը, Հայ Առաքելական եկեղեցին այն զորավոր պատվարն է, որը պահում է Հայոց հողը ջրհեղեղից ու միշտ է պահելու, բայց մենք էլ մեր գործնական ներկայությամբ այդ պատվարի համար պետք է թիկունք լինենք, որպեսզի առավել ամրություն տա մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մե՛ր կյանքով, մե՛ր վարքով, մե՛ր գործով, մե՛ր խոսքով ամենուր քարոզել Քրիստոսին և պայքարել Քրիստոսով:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
Մեկնաբանություններ